Ինչպե՞ս կարող են խոսքերը բնութագրել մարդուն
Մարտի 25-ին, ժամը 18.30-ին, (Beside Woman NGO )Կնոջ Կողքին ՀԿ-ն LOFT-ում կանցկացնի իր հերթական սեմինարը` «Ինչպես կարող են խոսքերը բնութագրել մարդուն» խորագրով:
Վաղուց գաղտնիք չէ, որ 21-րդ դարում մարդու միտքը և խոսքը նյութական են: Մեր կյանքը հենց այնպիսին է, ինչպիսին մեր մտքերն ու խոսքերն են:
Իգական սեռի ներկայացուցիչները, լինելով ավելի էմոցիոնալ, առավել շատ են տուժում կյանքում հենց իրենց բացասական մտածողության և խոսելու պատճառով:
Երբեմն մեկ բառը կարող է կործանել ամեն ինչ, երբեմն մեկ բառը կարող է հրաշքներ գործել:
Այս սեմինարի ընթացքում կքննարկենք մի քանի մեթոդներ, թե ինչպես կարելի է կառավարել մեր մտքերը և այդպիսով դարձնել մեր կյանքն առավել լավը:
Մեծագույն սիրով սպասում ենք բոլոր կանանց և աղջիկներին, ովքեր ցանկանում են կյանքում լինել էլ ավելի կայուն և հաջողակ։
Մուտքը՝ 1500 դրամ
