Արշավ "Էքսելիստ" ակումբի հետ` դեպի Սմբատաբերդ
Կիրակի օրը՝ 3.04.2016 ուղևորվում ենք Վայոց Ձոր:
Արշավը սկսելու ենք Արտաբույնք գյուղից: Մեր նպատակակետը Սմբատաբերդն է, որը Հայաստանի ամենալավ պահպանված հզոր բերդերից է, գտնվում է Եղեգիս գյուղի արևմտյան կողմում, արևելյան և հարավային կողմերից եզերվում է Եղեգիսի, արևմտյան կողմից` Արտաբույնքի ձորերով: Ունի կիսաբոլոր աշտարակներով օժտված հզոր պարիսպներ, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետրի, լայնությունը՝ 3-5 մետրի: Սմբատաբերդը հանդիսացել է Եղեգիս գյուղաքաղաքի և շրջակա բնակավայրերի կարևորագույն ռազմական հենակետը:
Արշավը ավարտելու ենք Եղեգիս գյուղում, որտեղ կտեսնենք Զորաց տաճարը: Կտեսնենք նաև Եղեգիս գետի ձախ ափին է գտնվող հրեական գերեզմանատունը, որը վկայում է նախկին հզոր քաղաքի հրեական ակտիվ համայնքի մասին:
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր:
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8:30
Մասնակցության արժեքը՝ 5000 դրամ
Скалолазка /Skalolazka - В.Высоцкий
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ
Բրեմենյան Երաժիշտները
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.