Այլ
Ավանդական պարերի դասընթաց
Կատարվում է ընդունելություն «Կարին» ավանդական երգի-պարի խմբի սան Անդրանիկ Բաղդասարյանի <<Հայ Քաջեր>> խմբում:
Սովորում ենք Կարինի, Շատախի, Վասպուրականի, Մուշի, Սասունի և այլ տարածաշրջանների իշխանական, ռազմական, աշխատանքային, ծիսական պարեր, որոնք պարունակում են չարխափան, արևապաշտական, բնապաշտական և այլ խորհուրդներ:
Պարապմունքները անցկացվելու են Ազգային գրադարանի շենքում,Տերյան մշակութային կենտրոնում,երեքշաբթի և հինգշաբթի օրերին,երեկոյան 18:30-20-00:
Դասընթացները կսկսվեն ապրիլի 12-ից: