Հռետորական արվեստ կամ ինչպե՞ս սովորել խոսել
Մասնակիցների առավելագույն թիվը 20 հոգի
Մենք պետք է ձգտեք ոչ թե այն բանին, որ բոլորը մեզ հասկանան, այլ նրան, որ մեզ չհասկանալն ուղղակի անհնար լինի ... Վերգիլիոս
Մեր պապերն ասում էին. "Տաշած քարը գետնին չի մնա": Նրանք բնականաբար չէին սխալվում, սակայն 21-րդ դարում այդ իմաստությունը լրացվել է: Այսօր այն հնչում է մոտավորապես այսպես. "Տաշած քարը գետնին չի մնա, եթե խոսել գիտի": Մեր օրերում հաջողությունն ուղղակիորեն կապված է նրա հետ, թե ինչպես եք դուք խոսում: Որքան ազդեցիկ, համոզիչ, տպավորիչ և սահուն է Ձեր խոսքը, այնքան շատ են մարդիկ, ովքեր համակրում են Ձեզ և գալիս են Ձեր ետևից: Հռետորական արվեստի կարևորության մասին շատ խոսել պետք չէ: "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը" առաջարկում է "Հռետորական արվեստ կամ ինչպե՞ս սովորել խոսել" նոր թրեյնինգային ծրագիրը:
Այս թրեյնինգները նրանց համար են, ովքեր՝
- ցանկանում են ազդեցիկ և համոզիչ խոսք ունենալ,
- որոշել են հաղթահարել վախն ու անվստահությունը ելույթ ունենալիս,
- գիտակցում են, որ էֆֆեկտիվ ելույթ ունենալու կարողությունը անգնահատելի է,
- ցանկանում են զբաղվել հասարակական, մշակութային կամ քաղաքական գործնեությամբ,
- պարզապես հետաքրքրվում են հռետորությամբ և գնահատում են խոսքի արվեստը,
- ցանկանում են երևելի հաջողությունների հասնել գործնական և անձնական հարաբերություններում:
Գործնական թրեյնինգների ընթացքում դուք.
* Կիմանաք գեղեցիկ և տպավորիչ խոսքի ամենակարևոր գաղտնիքների մասին,
* Կծանոթանաք աշխարհի լավագույն հռետորների կիրառած գործիքների հետ,
* Կսովորեք արագ և ճիշտ կողմնորոշվել ցանկացած լսարանի առաջ,
* Կտիրապետեք սեփական հույզերը կառավարելու բարդ, բայց կարևոր արվեստին,
* Կկարողանաք Ձեր խոսքի միջոցով ազդել մարդկանց մտքերի և զգացմունքերի վրա:
Գործնական թրեյնինգներին մասնակցության կարգը.
- Թրեյնինգների ընդհանուր տևողությունը 3 ԱՄԻՍ է (ամիսը` 4 պարապմունք, շաբաթական 1 հանդիպում` 2-2.5 ժամ տևողությամբ),
- Մասնակցության ամսական անդամավճարի արժեքն է 10.000 դրամ,
- Թրեյնինգների վերջում ՏՐՎՈՒՄ Է երկլեզու սերտիֆիկատ (հայերեն և անգլերեն),
- Բոլոր հանդիպումների ժամանակ մասնակիցները ստանում են թրեյնինգի HANDOUT-ները (ուսումնական նյութերը),
- Հերթագրվելու և թրեյնինգներին մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել մասնակացությունը հաստատող` 3000 դրամ վճարում:
Եթե ունկնդիրները նայում են ժամացույցին, դա դեռ ոչինչ: Ամենասարսափելին այն է, երբ նրանք սկսում են թափահարել ժամացույցները` համոզվելու համար, որ դրանք չեն կանգնել ...