Աշնանային հեծանվարշավ դեպի Աղվերան
«Հեծանիվ+»-ը հրավիրում է դեպի Աղվերան հեծանվարշավի՝ օդափոխվելու և վայելելու անտառային ձմեռնամուտը: Գետակի ափին խարույկ կվառենք, կջերմանանք և սունկ կխորովենք: Ինչպես միշտ, Ճանապարհի բարդ մասը կգնանք գնացքով:
Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:40-ին:
Ամբողջ երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ (Զեյթուն) կայարան, գնացքով մինչև ք. Չարենցավան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով`
Չարենցավան - Ալափարս - Արզական - Աղվերան, հետ դարձ` Աղվերան - Արզական - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան:
Հեռավորությունը` 10 կմ մինչև Ալմաստ կայարան + 60 կմ հեծանիվով մինչև Աղվերան և հետդարձ Երևան
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` տաք, արշավային, սպորտային
Եղանակը՝ աշնանային, արևոտ
Մասնակցելու պայմանները`
Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ:
Ովքեր ունեն ծխախոտի և ոգելից խմիչքի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան դա:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Սև, դառը շոկոլադ
Բոհեմ թատրոն (Գրողների միության շենք)
Երկու հերոսների՝ կնոջ եւ տղամարդու միջև ամենապարզ բախումներ, որոնք պետք է հանգեցնեն ներման:
.. ՍԵՐ..
ԵԹԿՊԻ ուսումնական թատրոն (Թատերական ինստիտուտ)
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000, 5000 դրամ: