Մրցույթի հայտարարություն
Մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդի (IBBY) հայաստանյան կոմիտեն, IBBY Յամադա հիմնադրամի Yamada Fund 2015 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, հայտարարում է պատանիների համար գրականության «Պատանիները և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթ 16-40 տարեկան նկարազարդողների համար:
Մրցույթի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն կտրվի մասնակցելու միջազգային ճանաչում ունեցող գրքերի նկարազարդման մասնագետի Կլաս Վերպլանկի վարպետության դասերին (հունիսի 4-6):
Նկարազարդման փուլի ընթացքում մասնակիցներին կտրվի 2 ամիս ժամանակ՝ նկարազարդելու ծրագրի առաջին փուլում ընտրված 3 լավագույն ստեղծագործությունները՝ կիրառելով իրենց վարպետությունն ու դասընթացի շրջանակներում ստացված գիտելիքները:
Նկարազարդման փուլի տեխնիկական չափանիշներն են՝
• Թղթի ձևաչափը՝ A4
• ներկանյութի ընտրությունը՝ ազատ
• գունավոր կամ սև/սպիտակ (գրքի կազմը` գունավոր)
• յուրաքանչյուր ստեղծագործության համար առնվազն 3
(նախնական, մրցութային) նկարազարդում
Մասնագիտական ժյուրին կքննարկի մասնակիցների աշխատանքները, կընտրվեն 3 լավագույն ստեղծագործություններից յուրաքանչյուրի համար արված լավագույն նկարազարդումները:
Մրցանակը՝ գրքի տպագրություն՝ 3 լավագույն ստեղծագործությունների և նրանց համար արված նկարազարդումների հիման վրա:
Մասնակցել ցանկացողները կարող են իրենց կենսագրությունը և պորտֆոլիոն ուղարկել ibbyarmenia@gmail.com էլ. փոստի հասցեին կամ թղթային կրիչով ներկայացնել IBBY հայաստանյան կոմիտե հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Տերյան 42/1 (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, 1-ին հարկ):
Ստացված հայտերի հիման վրա ժյուրին կընտրի 16 մասնակցի:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 20-ը, Երևանի ժամանակով 16.30-ն է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Բրեմենյան Երաժիշտները
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
The Best of Rafael Yeranosy...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
The Best of Rafayel Yeranosyan / Gyumri Ռաֆայել Երանոսյան Մոնո-ներկայացում Տոմսերի արժեքը՝ 3000-5000դր.