SketchUP. Ինչպե՞ս լուսանկարից ստանալ եռաչափ մոդել
Ապրիլի 9-ին՝ ժամը 17:30-ին, ԷՕՆը հրավիրում է SketchUp ծրագրի հերթական դասընթացի:
Դասի առաջին կեսին քննարկելու ենք հետևյալ կետերը՝
Ինչպե՞ս կարելի է օգտագործել լուսանկարները ծրագրում, որպեսզի եռաչափ կառուցել լուսանկարում պատկերված կառույցը:
Ինչպե՞ս կարելի է օգտվել Google map-ից, որպեսզի եռաչափ կառուցել միջավայրը:
Ընդհանուր կխոսենք layer-ից texturе-ից style-ից:
Դասի երկրորդ կեսում արդեն կաշխատենք կոնկրետ նախագծի հետ, կմոդելավորենք խոհանոց և կաշխատենք դրա վիզուալիզացիայի վրա:
SketchUp-ը ունի մի շարք առավելություններ: Այն օգնում է արագ և հեշտ ճարտարապետական եռաչափ մոդելավորում իրականացնել՝ հնարավորություն տալով հենց ծրագրի մեջ օգտվել google map-ի լուսանկարներից (դրանք հասկանալով նաև եռաչափ), ինչպես նաև մյուս օգտատերերի նախագծած մոդելներից՝ դրանք անմիջապես ներբեռնելով նախագծվող ֆայլում:
Դասը կվարի փորձառու ճարտարապետ Հակոբ Մանսուրյանը, ով ունի այս ծրագրի հետ աշխատելու մեծ փորձ: Հակոբը կկիսվի ծրագրի հետ աշխատելու հմտություններով և նրբություններով:
Մոտքը՝ 2,000 ՀՀ դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
Լեզուն՝ հայերեն:
