Ցուցահանդես
Քանդակագործ Ափո Յաղմուրյանի ցուցահանդեսը ՆԱՄ-ում
«Դուք ունեք ձեր միտքը, սիրտը, հոգին ու մարմինը. էլ ի՞նչ է պետք վեհության հասնելու համար». Ափո Յաղմուրյան
Ապրիլի 18-ին՝ ժամը 19:00, Նարեկացի Արվեստի Միությունում իր աշխատանքները հանդիսատեսի դատին կհանձնի լիբանանահայ դերասան, ռեժիսոր, քանդակագործ, նկարիչ Ափո Յաղմուրյանը:
Արդեն մի քանի ամիս է, ինչ բազմաշնորհ երիտասարդը ապրում է Հայաստանում, և նրա սերը արվեստի, քանդակագործության նկատմամբ ստիպում է նրան, Հորդանան մեկնելուց առաջ, Հայաստանում ևս ցուցադրել իր քանդակները:
Հրավիրում ենք բոլորին Նարեկացի Արվեստի Միություն՝ ծանոթանալու լիբանանահայ քանդակագործի աշխատանքներին:
Մուտքն ազատ է:
