Ձեռք բեր աշխատանքային փորձ գերմանիայում. Բարելավիր գերմաներենդ
Ձեռք բեր աշխատանքային փորձ գերմանիայում. Բարելավիր գերմաներենդ
Այս դասընթացը նախատաեսված է երիտասարդների համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց գերմաներենի իմացությունը և աշխատանքային փորձ ձեռք բերել Գերմանիայում: Լեզվի դասերը կհեշտացնեն Ձեր աշխատանքային փորձը Գերմանիայում:Ծրագիրը իր մեջ ներառում է լեզվի դասեր 12 շաբաթ (20 դաս շաբաթական) և 12 – 16 շաբաթ պրակտիկա ընկերությունում , ծրագիրը նաև պատրաստում է միջազգայնորեն ընդունված TELC քննությանը , որը անհրաժեշտ է Գերմանիայում մշտական աշխատանք գտնելու համար :
Ծրագրին կարող եք դիմել ցանկացած ժամանակ , նախատեսված մեկնումից երեք ամիս առաջ , ծրագրի շրջանակներում տրվում է ազգային վիզա:
Առաջին 12 շաբաթը ուսանողը մասնակցում է լեզվի դասերին , որպեսզի ձեռք բերի լեզվի բավարար իմացություն պրակտիկան անցնելու համար: Դասընթացի ավարտին ուսանողը կարող է հանձնել B1 TELC քննություն , որ շատ կարևոր է Գերմանիայում մշտական աշխատանք գտնելու համար, դասընթացների ավարտից հետո ուսանողը կանցնի պրակտիկա տեղի ընկերություններում , իր մասնագիտության ասպարեզում , որ կտևի 12-16 շաբաթ :
Ծրագրի արժեքը 1740 եվրո :
