Համերգ
՛«Զինվորիս Հետ» - Բացօթյա Համերգ - Դրամահավաք
Շուրջ 3 ժամ Ֆիլհարմոնիկի հետ բեմում կլինեն Ազգային ակադեմիական երգչախումբը և Արա Գևորգյանի ժողովրդական գործիքների խմբի երաժիշտները: Համերգի կայացմանը տեխնիկապես կաջակցեն «Ֆորտե» և «Օվացիա» ընկերությունները: Ծրագիրը կներառի գերազանցապես հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև հայրեասիրական երգեր ու Արա Գևորգյանի հայտնի մշակումները: Ոգեշնչող ելույթներով հանդես կգան մշակույթի հայտնի գործիչներ:
Բեմահարթակի մոտ տեղադրված կլինեն արկղեր, որոնց մեջ հավաքվելիք գումարը համապատասխան կառույցների վերահսկողությամբ կտրամադրվի 4-օրյա պատերազմից տուժած ազգաբնակչության, վիրավոր զինվորների և ավիրված տարածքների վերականգնման կարիքները հոգալուն:
Զորավիգ լինենք մեր զինվորին, մեր հայրենի հողին, մեր պետությանը, ինքներս մեզ:
