Տոլմայի ամենամյա փառատոն
Մայիսի 16-ին Մուսա լեռում կկազմակերպվի «Ուդուլի» տոլմայի 6-րդ ավանդական փառատոնը:
• Ներկայացվում են տոլմայի տարբեր տեսակներ՝ պատրաստված տարբեր գյուղերի ու տարածաշրջանների ներկայացուցիչների կողմից
• Մասնակցում են Հայաստանի առաջատար ռեստորանները, ինչպես նաև անհատներ Երևանից և մարզերից, որոնցից յուրաքանչյուրը տեղում պատրաստում է ավանդական տոլմայի իր տարբերակը՝ յուրօրինակ բաղադրատոմսով
Փառատոնը համեմված է լինելու երգով, պարով և մրցույթով:
Երթուղին կսկսի Երևանից: I-ին կանգառը կլինի Զվարթնոցի տաճարը, մասնակիցները կայցելեն Էջմիածնի Մայր տաճար, կծանոթանան հայկական պատմամշակութային արժեքներին, Սուրբ Գայանե և Հռիփսիմե եկեղեցիները կայցելեն: Այնուհետ ճանապարհը կշարունակվի դեպի Մուսա լեռ , որտեղ կկայանա տոլմայի ամենամյա փառատոնը: Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան համտեսելու հայկական տոլմայի շուրջ 60 տեսակ:
Այս հետաքրքիր փաթեթի արժեքն է 3.000 ՀՀ դրամ:
Արժեքը ներառում է՝
Ուղևորափոխադրում
Զբոսավարի ծառայություն
Արժեքի մեջ չի մտնում Զվարթնոց տաճարի մուտքավճարը` անձը 700 դրամ:
