Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի գեղանկարչության և գրաֆիկայի ցուցահանդես
Ջիմ Թորոսյանին շատերը ճանաչում են որպես արհեստավարժ և վաստակավոր ճարտարապետ, ով նախագծել է երևանցիների ամենասիրված և գեղեցիկ հուշահամալիրներից մեկը՝ Կասկադը, Երևանի քաղաքապետարանի շենքը պատմության թանգարանով, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը, ք. Սպիտակի կենտրոնական հրապարակը, ինչպես նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մուտքը` բացօթյա խորանով և Հրեշտակապետաց եկեղեցին, և մի շարք այլ կարևոր շինություններ:
Բայց քչերին է ծանոթ ժողովրդական ճարտարապետի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները:
Սարգիս Մուրադյան պատկերասրահը Ջիմ Թորոսյանի 90-ամյակի կապակցությամբ իր այցելուների համար ստեղծում է եզակի հնարավորություն և հրավիրում բոլորին տեսնելու վարպետի մինչև այժմ չցուցադրված աշխատանքները:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 17:00-ին:
Սարգիս Մուրադյան պատկերասրահ,
Իսահակյան 38
