Այլ
Դասախոսություն՝ Հին Հնդկաստանի արվեստ
Հաջորդ դասախոսությամբ՝ ապրիլի 10-ին, անդրադառնալու ենք Հին Հնդկաստանի եզրափակիչ փառավոր շրջաններից մեկին՝ Մեծ Մողոլների տիրապետության ժամանակի արվեստին։ Իր մեջ ներառելով նախորդ բոլոր՝ վեդայական, բրահմանական, բուդդիստական, հինդուիստական շրջանների էլեմենտները՝ այս շրջանը հարստացավ մահմեդական Արևելքի էլեմենտներով՝ հանդիսանալով հնդկական արվեստի էության ակնառու պատկերներից մեկը, և աշխարհին տալով մշակույթի այնպիսի հուշարձաններ, ինչպիսին , օրինակ, Թաջ Մահալ տաճարն է Ագրայում։
