Կինոդիտում. Մեծ բռնապետը / Movie screening. The Great Dictator
Կինոսեր ԷՕՆցինե’ր, գիտե՞ք, թե ում ծնունդն է ապրիլի 16-ին: Անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆիայի վարպետ , համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողի`Չարլի Չապլինի:
Իսկ գիտե՞ք, թե ինչ ենք անելու ԷՕՆում այդ օրը: Հավաքվելու ենք ժամը 19:30-ին և միասին դիտելու ենք նրա աշխարհահռչակ գլուխգործոցներից մեկը՝ «Մեծ բռնապետը»:
Գլխավոր հերոսը՝ հրեա վարսահարդար, մարտնչում է իր երկրի՝ Տոմանիայի բանակի կազմում: Մի անգամ՝ մարտի ընթացքում, փրկում է օդաչու Շուլցի կյանքը: Սակայն ինքնաթիռը վայր է ընկնում, զինվորը ծանր հարված է ստանում գլխին, կորցնում հիշողությունը և երկար ժամանակով հայտնվում հիվանդանոցում:
Տարիներ են անցնում, պատերազմն ավարտվում է: Տոմանիայում իշխանության է գալիս բռնապետ Ադենոիդ Խինկելը, ով ատում է հրեաներին և արտաքնապես շատ նման է հրեա վարսահարդարին: Խինկելը ձգտում է նվաճել ամբողջ աշխարհը, իսկ այդ ժամանակ վարսահարդարը դուրս է գրվում հիվանդանոցից, և ոչնչից տեղեկացված չլինելով՝ փորձում է վերադառնալ իր հին կյանքին: Սակայն առջևում իրեն սպասում են անհավատալի արկածներ:
Տևողություն՝ 125 րոպե
Լեզու՝ անգլերեն ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ սուրճ, թեյ, քաղցրավենիք և փոփ-քորն)
Dear film lovers. Do you know whose birthday is on April 16th? Charlie Chaplin’s, famous English actor, scriptwriter, composer, director, creator of one of the most famous characters of cinematography, Charlie, the Tramp,. Join us at 19:30 pm to watch one of his masterpieces, “The great Dictator”.
The main charachter, Jewish barber, serves in the Tomainian army. During a battle he saves the life of a wounded pilot, Schultz. The plain cruses and the barber gets a concussion, loses his memory and is taken to hospital. Years later the war is over. A ruthless dictator, Adenoid Hynkel, is now at power in Tomainia. He hates the Jews and looks like an identical twin of the barber. Hynkel desires to conquer the whole world. Meanwhile the barber leaves hospital and tries to return to his old life, unaware of everything. Nevertheless, unbelievable adventures await him.
Duration: 125 min
Language: English with Russian subtitles or Russian with English subtitles
Entrance: 1000 AMD (including coffee, tea, snacks)