Այլ
Ձեռագրաբանություն կամ ինչպես ճանաչել մարդուն ձեռագրի միջոցով
Ձեռագիրն ասում է ավելին, քան խոսքերը:
Ձեռագրերի վերլուծությամբ զբաղվող գիտությունը կոչվում է ձեռագրաբանություն: Այն թույլ է տալիս անհատի ձեռագրով որոշել նրա խելքը, կամքի ուժը, ինքնագնահատականը, զգացմունքայնությունը և շատ այլ հատկանիշներ: Անձի անհատականությունը ըստ նրա ձեռագրի անսխալ որոշելու համար մեծ փորձ է անհրաժեշտ: Այնուամենայնիվ, տիրապետելով ձեռագրաբանության որոշակի նորմերին` ոչ պրոֆեսիոնալներն էլ ձեռագրից դատողություններ անելով՝ կարող են հասկանալ, թե ում հետ գործ ունեն:
Մասնակցության արժեքը՝
Օր 1 ՝ ընդհանուր դասընթաց - 2000դր (Ապրիլի 25)
Օր 2 ՝ անհատական վերլուծություն - 3000դր (Ապրիլի 27)
Կարող եք մասնակցել նաև առանձին-առանձին որևէ մեկին:
Դասընթացի տևողությունը՝ 2-2.5 ժամ օրերից յուրաքանչյուրին:
