Համերգ
Վոկալ- դաշնամուրային համերգ
Ապրիլի 22-ին՝ ժամը 19-00-ին, Նարեկացի Արվեստի միությունում տեղի կունենա վոկալ դաշնամուրային երեկո՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողների և դոցենտ Լ.Խաչատրյանի մասնակցությամբ:
Երեկոն բաղկացած է 2 հիմնական մասից: Առաջին մասում կհնչեն Շոպենի, Բախի, Բեթհովենի, Ռախմանինովի, Բաբաջանյանի և Մ.Թարիվերդիևի ստեղծագործությունները, իսկ երկրորդ մասում կհնչեն Լ.Խաչատրյանի վոկալ մանրանվագները:
Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր սիրում և գնահատում են դասական երաժշտությունը:
Մուտքն ազատ է:
