Ինչպես ազատվել անպետք մտքերից
Ապրիլի 23-ին՝ ժամը 19:00-ին, ԷՕՆը հրավիրում է բոլորին մասնակցելու «Ինչպես ազատվել չպետքական մտքերից» հանդիպում-քննարկմանը:
Մտքերը, մտածողությունը և տարբեր իրավիճակներում մտքերը ճիշտ ուղղորդելը կարևոր դեր են խաղում մեր կյանքում: Մտքերը ստեղծում են մեր տրամադրությունը, օգնում հասնել հաջողությունների, նաև ձախողումների պատճառ են դառնում:
Միացե՛ք մեզ զրուցելու մտքերի, մտածելակերպի և նրանց ազդեցության մասին մեր կյանքում: Կլինեն հետաքրքիր հարցեր և վարժություններ, որոնք կօգնեն ձեզ տեղում տեսնել ձեր մտքերի հոսքը և դրանց ազդեցությունը ձեր վարքի, ինչպես նաև կյանքի վրա:
Հանդիպումը կվարի Արշալույս Մուշկամբարյանը: Արշալույսը կոնֆլիկտաբան է և ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ, հոգեբան: Դասավանդում է և թրեյնինգներ է վարում Հայաստանում և արտերկրում: Հոդվածների հեղինակ է և վերջերս տպագրել է "Դրական մտքեր" գիրքը:
Մուտքը՝ 2000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
Բոլոր մասնակիցներին սպասվում է անակնկալ նվեր:
