Այլ
Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը:
Սեփական դատի հանդեպ պահանջատեր լինելուն, հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելուն և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ավանդական Ջահերով երթը այս տարի կմեկնարկի Ազատության հրապարակից` ապրիլի 23-ին, ժամը 19:30-ին:
Ամեն տարվա նման` ջահերով և մոմերով կուղևորվենք Ծիծեռնակաբերդ` Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելու:
Կոչ ենք անում միանալ երթին` միասին բողոքի ձայն բարձրացնելու ժխտողականության դեմ, և փաստելու, որ պայքարը շարունակվում է մինչև ճանաչում և հատուցում: