Հանդիպում Հայր Զաքարիայի հետ
Լույս է տեսել Մայր Աթոռի միաբան Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանի «Հարցեր և պատասխաններ» մատենաշարի 2-րդ հատորը` «200 ՀԱՐՑ Ս. ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» աշխատությունը (288 էջ), որում հեղինակն անդրադարձել է Ս. Մկրտության խորհրդի հաստատմանը և նշանակությանը, պայմաններին, բանաձևին, խորհրդակատար պաշտոնյային, նյութին, եղանակին, վայրին, կրկնամկրտությանը, մանկամկրտությանը, կնքահայրությանը, երախայությանը, ծեսի ընթացքին և նկարագրությանը, Ս. Դրոշմի խորհրդի նշանակությանը, բանաձևին, եղանակին, պաշտոնյային, ինն օծումներին և Դրոշմի նյութին` Մյուռոնին:
Այս չորեքշաբթի Հայր Սուրբ անձամբ կներկայացնի գիրքը Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայանալիք հոգևոր զրույցի շրջանակներում: Զրույցից հետո հնարավոր կլինի նաև ձեռք բերել «200 ՀԱՐՑ Ս. ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գիրքը (արժեքը՝ 1200 դրամ):
