Ելակով տորթ՝ ոչ ուտելու համար
Այս շաբաթ խոհարարական մեր հետաքրքրությունները բավարարելու ենք ոչ սննդային նյութերով :) Իհարկե ծեփոնը՝ պլաստիլինը, որ գործածելու ենք , լրիվ բնական խմոր է, բայց ծառայելու է միայն ստեղծագործականությանը: Ելակով տորթը խմբային աշխատանքի արդյունքում ենք ստանալու, որը նաեւ բաժանելու ենք մասնակիցների միջեւ, որ տանը հպարտանան :)
Մեր ոչ իսկական ելակով տորթի համար պայմանական բաղադրություն ենք սահմանել.
- ելակ՝ կարմիր ծեփոն,
- կարագ՝ դեղնավուն ծեփոն,
- շոկոլադե սալիկ՝ շագանակագույն ծեփոն,
- խմորի հատված՝ սպիտակ ծեփոն,
- տերեւներ՝ կանաչ ծեփոն:
Հանդիպելու ենք շաբաթ՝ ապրիլի 23-ին, 12:00-ին, մասնակցել կարող են 4-10 տարեկան երեխաները, յուրաքանչյուր երեխայի մուտքն արժե 2000դրամ: Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք շաբաթ` 12:00-ին
