Ինչպե՞ս հաղթել բանակցություններում
Ապրիլի 25-ին՝ 19։00-ին, համեցիր Լոֆթ՝ մասնակցելու «Ինչպե՞ս հաղթել բանակցություններում» թեմայով թրեյնինգի։
Առօրյա կյանքում կամ աշխատանքի բերումով բոլորս էլ բանակցող ենք, այնպես չէ՞։
Մենք բանակցում ենք, երբ․
-հայրիկին համոզում ենք, որ մեզ գումար տա,
-մայրիկին համոզում ենք, որ մեզ ուտելիք տա,
-երբ փորձում ենք շուկայում գին իջեցնել,
-դասախոսին համոզում ենք, որ ավելի բարձր գնահատական դնի,
-փորձում ենք աշխատանքի ընդունվել,
-փորձում ենք ապրանք վաճառել,
-պետք է մատակարարից ապրանք վերցնենք,
-փորձում ենք նոր գործընկեր ձեռք բերել, կամ էլ հնի հետ մեր հարաբերությունները վերանայել։
Մենք ամենուր բանակցող ենք և չենք կարող դրանից խուսափել։ Հաճախ է պատահում, երբ առօրյա կյանքում կամ գործնական հարաբերություններում պայմանավորվածության ձեռք բերումից հետո սկսում ենք հասկանալ, որ այն մեզ ձեռնտու չէր, կամ էլ կարող էինք առավել շահավետ համաձայնություն ձեռք բերել։ Դա լինում է այն դեպքում, երբ մեր դիմացինը հմուտ բանակցող է, կամ էլ մեր գիտելիքները չափազանց քիչ են բանակցությունների մասին։
Այս թրեյնինգը հնարավորություն կտա ավելին ստանալ բանակցություններից։
Արդյունքում կկարողանաք կառուցել ավելի ճիշտ բանակցություններ` հիմնված կոնկրետ հնարքների վրա, որոնց կիրառման արդյունքում կստանանք այն, ինչ ուզում եք։ Կկարողանաք նաև կռահել դիմացինի նմանատիպ հնարքները և կիրառել հակահնարքներ ու չեզոքացնել Ձեզ ուղղված մանիպուլյացիան։
Թրեյնինգը կլինի ինտերակտիվ և մասնակիցները հնարավորություն կունենան ընդհատել ու տալ իրենց հարցերը կամ փոխանակվել սեփական փորձով։ Տեղում կանցկացվի փոքրիկ բանակցային խաղ։ Ցանկության դեպքում մասնակցիցներին կտրվի խորհրդատվություն և հնարավորություն միասին նախապատրաստելու մինչև 2 բանակցություն, կլինի դա անձնական, թե՛ բիզնես։
Թրեյնինգի տևողությունը 1.5–2 ժամ է` կախված մասնակիցների հետաքրքրվածությունից ու ակտիվությունից։
Թրեյնինգը կվարի քաղաքագետ, կոնֆլիկտաբան, բանակցությունների մասնագետ, բիզնես խորհրդատու, Հովիկ Վերանյանը։
Մուտքավճար՝ 1700 դրամ
