Պրոֆեսիոնալ Ղեկավար 1․0
Նկարում Հովարդ Շուլցն է, հանրահայտ Starbucks ընկերության ղեկավարը։ Նրա ղեկավարման արվեստի մասին լեգենդներ են պտտվում։ «Երբ Ձեզ շրջապատում են մարդիկ, ովքեր անմնացորդ նվիրումով համախմբվում են մեկ ընդհանուր նպատակի շուրջ, ուրեմն ամեն բան հեշտ ու հնարավոր է դառնում», ասել է Շուլցը։
Ղեկավարման ամենաէական հատկանիշների մասին է մեր այս թրեյնինգը, որը կնպաստի ղեկավարի Ձեր որակները կատարելագործելուն։ Այս թրեյնինգից հետո Դուք կտիրապետեք ցանկացած ղեկավարին անհրաժեշտ առաջնային հմտություններին:
Մասնակցե՛ք թրեյնինգին, դարձե՛ք պրոֆեսիոնալ ղեկավար:
Ու՞մ համար է այս թրեյնինգը
Փորձառու ղեկավարների, ովքեր ցանկանում են
-հղկել ղեկավարման իրենց հմտությունները
-միջին օղակի ղեկավարների, ովքեր ունեն և՛ ենթականեր, և՛ ղեկավարներ և ցանկանում են բարձրացնել իրենց որակավորումը
-նորրանշանակ ղեկավարների, ովքեր ուղղորդման և աջակցության կարիք ունեն
-բիզնեսի սեփականատերերի, ովքեր իրենք են կառավարում իրենց գործը
Թրեյնինգի արդյունքում Դուք
-ռեալ կգնահատեք Ձեր թիմի և Ձեր աշխատանքը
-կհայտնաբերեք այն թերությունները և բացթողումները, որոնք սահմանափակում են Ձեզ
-կսովորեք ղեկավարման հիմնական գործիքները, որոնք անհրաժեշտ են ցանկացած ղեկավարին՝ բոլոր ոլորտներում և մակարդակներում
-կբարձրացնեք Ձեր և Ձեր թիմի աշխատանքի արդյունավետությունը։ Կունենաք ավելի մոտիվացված և միասնական թիմ
Ծանոթացեք թրեյնինգի բովանդակությանը
Այն բաղկացած է 6 հագեցած հանդիպումից։ Ամեն հանդիպում ծանոթացնում է 1-2 հմտության, դրա կիրառման, ներդրման դժվարությունների և նրբությունների հետ։ Ամեն հանդիպումից հետո ունենում եք հանձնարարություն, որի նպատակն այդ հմտության գործնական կիրառումն ու ամրապնդումն է։
1․ Ներածություն, ընդհանուր պատկերացումներ, նպատակների սահմանում
Ընդհանուր հայտարարի ենք գալիս օգտագործվող տերմինների, ղեկավարման մասին պատկերացումների և վերապահումների հարցում։ Քննարկում ենք ղեկավարման հիմնական ֆունկցիաները։Սկսում ենք նպատակների սահմանման և թիմի աշխատանքի պլանավորման հմտությունից։
2․ Ղեկավարի անձնային արդյունավետությունը
Արդյունավետ ղեկավար լինելու համար պետք է առաջին հերթին արդյունավետորեն կազմակերպել սեփական աշխատանքը և ժամանակը։ Ինչի՞ վրա ենք օգտագործում մեր ժամանակը, ի՞նչն է խանգարում և օգնում մեզ ժամանակի կառավարման հարցում։ Արդյունավետության կիրառական և պարզ գործիքներ, որոնք կօգնեն Ձեզ հենց հաջորդ օրը։
3․ Ղեկավարման միակ ուղին հաղորդակցումն է, իսկ դա այնքան էլ հեշտ չի
Քանի որ ղեկավարումը ենթադրում է մարդկանց հետ աշխատանք, առանց արդյունավետ հաղորդակցման այստեղ հնարավոր չի։ Ինչպե՞ս ենք մենք հաղորդակցվում, ի՞նչն է խանգարում արդյունավետ հաղորդակցմանը, հաղորդակցման բոլոր ուղիների արդյունավետության բարձրացման տեխնիկաներ, հասարակ հաղորդակցումից դեպի պրոֆեսիոնալ հաղորդակցում։
4․ Ղեկավարի N1 գործիքը՝ հանձնարարում
Մեր հանձնարարությունները կատարվում են ճիշտ այնպես, ինչպես մենք հանձնարարում ենք: Ի՞նչը, ու՞մ, ե՞րբ և ինչպե՞ս պետք է հանձնարարել, որպեսզի այն կատարվի։ Ի՞նչն է մեզ խանգարում հանձնարարման ժամանակ, ի՞նչ կանոնների պետք է հետևել։
5․ Ղեկավարի N2 գործիքը՝ հետադարձ կապ
Հետադարձ կապը ամենաանտեղվող և սխալ օգտագործվող գործիքն է մեր ղեկավարման մշակույթում։ Հետադարձ կապի բացակայությունը ջուրն է գցում ղեկավարի մյուս բոլոր ջանքերը։ Ինչպե՞ս, ու՞մ և ե՞րբ պետք է հետադարձ կապ տալ, ինչպե՞ս պետք է ստանալ հետադարձ կապ։
6․ Որոշումների կայացում
Որոշումների կայացման հարցում ղեկավարների խնդիրը դժվարանում է նրանով, որ նրանց որոշումները վերաբերվում են ամբողջ թիմին։ Այս հանդիպմանը կսովորենք որոշումների կայացման մի քանի ալգորիթմներ։ Դրանց շնորհիվ Դուք կկրճատեք ցանկացած որոշման վրա ծախսվող էներգիան և ժամանկը՝ բարձրացնելով դրանց արդյունավետությունը։
+ Բոնուսային հանդիպում․ Արդյունավետ ժողովների կազմակերպում
Գաղտնիք չէ, որ աշխատակիցներն ատում են ժողովները՝ համարելով դրանք ժամանակի կորուստ կամ «հաշիվների մաքրում»։ Այս հանդիպումից հետո Դուք կսովորեք կազմակերպել արդյունավետ, կարճ, նաև հաճելի ժողովներ:
(VIP) Մասնակցություն
Կից նյութեր և գրականություն
Մասնակցության սերտիֆիկատ
Թրեյնինգի ընթացքում մեր սեմինարներից ցանկացածին անվճար մասնակություն
Եվս մեկ գաղտնի նվեր
Մեկ անհատական հանդիպում թրեյների հետ
30% զեղչ կորպորատիվ թրեյնինգների համար
Մեկ ամիս անհատական քոուչինգ խորհրդատվություն
99 000 դրամ
(Business) Մասնակցություն
Կից նյութեր և գրականություն
Մասնակցության սերտիֆիկատ
Թրեյնինգի ընթացքում մեր սեմինարներից ցանկացածին անվճար մասնակություն
Եվս մեկ գաղտնի նվեր
Մեկ անհատական հանդիպում թրեյների հետ
30 % զեղչ կորպորատիվ թրեյնինգների համար
49 000 դրամ
(Standard) Մասնակցություն
Կից նյութեր և գրականություն
Մասնակցության սերտիֆիկատ
Թրեյնինգի ընթացքում մեր սեմինարներից ցանկացածին անվճար մասնակություն
Եվս մեկ գաղտնի նվեր
39 000 դրամ
Սկսում ենք մայիսի 20-ին, ժամը 19։30-ին։ Սպասում ենք Ձեզ Պուշկին 21 հասցեում (Պուշկին-Տերյան խաչմերուկ)
Տևողությունը՝ 6 հանդիպում + 1 բոնուսային օր
