LSD - Deaf Core
I made a blue tank, for making holes on your souls.
I'm not an artist, I don't know what the music goes for ... I'm just sharing fun. And that's how music flows.
LSD goes harder ... Goes deafer ...
That's how deaf core situation has begun...
more gymnastic ... less smoke
Enterance fee : 1000 AMD
Մուտքի վճար՝ 1000 ՀՀԴ
Գիշեր-ցերեկ նույն երգն է իմ ունկերում,
Ձայնի տեղակ ծուխ է ելնում այդ երգից,
Ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ
«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»:
Արնոտել է ոտքը ճամփից քարքարոտ,
Մանգաղն ուսած, գաղթի մախաղը մեջքին,
Դեռ քայլում է սարով, ձորով, աշխարհով
«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»:
Աչքերի մեջ համառ մի ուղտ ու հարցում,
Ու մի զարմանք, խեղճ մի զարմանք անմեկին
Հարցնում է իրեն, բախտին, Աստծուն
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»:
Իր ի՞նչ գործն է` թե կա սահման ու կա վեճ
Իր ի՞նչ գործն է` թե կան ռումբեր ու հրթիռ
Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»:
Իմա՞լ կեղնի: Ինքը` այստեղ, հողն` այնտեղ
Արտը կծղել, սպասում է իր ձեռքին:
Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»:
Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,
Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,
Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ,
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»:
Թե աշխարհում արդարություն կա վերուստ,
Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,
Պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ,
Պիտի էրթանք, պիտի էրթանք մեր էրգիր:
Սիլվա Կապուտիկյան «Քելե, լաո»-պոեզիա»
