«Արարատից Սիոն». ֆիլմի դիտում-քննարկում
«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի «Խոսենք ֆիլմից» կինոսերների ակումբը կազմակերպում է հերթական ֆիլմի դիտում-քննարկումը:
Ֆիլմ՝ «Արարատից Սիոն»
Երբ՝ Ապրիլի 28-ին, 18:00
Որտեղ՝ Քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում, Բյուզանդի 1/3, 5-րդ հարկ, 518 սենյակ
Դեպի Սուրբ հող ձեռնարկվող քրիստոնյաների ուխտագնացության գունագեղ խճանկարը ձևավորվել է ավելի քան 2 հազար տարվա ընթացքում: Ուխտավորները սեփական պատմություններն են բերում իրենց հետ և հուշերը թողնում սրբազան հողում: Ֆիլմի հեղինակները ներկայացնում են այդ պատմությունների ինչ-ինչ կարևոր էջեր` երևան հանելով դրանց մեջ պահված ինքնության թանկ դրսևորումները: Նրանք անցնում են հայ ուխտավորների ուղիներով, որոնք ընկած են երկու պատմական կիզակետի միջև` Արարատից Սիոն: Ֆիլմը հաղորդում է ուխտագնացության այն ոգին, որը դարեր շարունակ սնել ու պահպանել է Սուրբ հողի սրբատեղիներն ու վանքերը: Հսկայական զոհողությունների և ճիգերի գնով ուխտավորները հասել են սրբազան վայրերը` Աստծու երկրային ներկայությանն ականատես դառնալու: Թեև այդ առանձնահատուկ վայրերը շատ են ցուցադրվել, ֆիլմում նորովի են ներկայանում` բացահայտելով իրենց վերերկրային էությունն ու կենսափոփոխ զորությունը: Ցուցադրվում են այնպիսի ցնցող տեսարաններ, ինչպիսիք են Սուրբ դամբանը գիշերը, Երուսաղեմում Զատկի տոնակատարության գունեղ պատկերներն ու Սուրբ լույսի արարողությունը, Սինա լեռը Եգիպտոսում, Հուդայի անապատի վանքերը, Արարատ լեռան գագաթը:
Պրոդյուսեր(ներ)` Մեսրոպ քհն. Արամյան
Ռեժիսոր` Էդգար Բաղդասարյան
Սցենարի հեղինակ(ներ)` Մեսրոպ քհն. Արամյան
Օպերատոր` Ռուբեն Գասպարյան
Երաժշտությունը` Արա Թորոսյան
Հնչյունը` Ռոյ Ռենզա
Մոնտաժը` Արտակ Դոխոլյան
Մասնակցելու համար գրանցվե՛ք՝ ստորև նշելով Ձեր անունն ու ազգանունը:
Ձեզ հետ պարտադիր ունեցեք անձնագիր:
From Ararat to Zion
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Բրեմենյան Երաժիշտները
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: