Իրական բանակցություններ․ 30+ տեխնիկա հաղթանակի համար
Ծանո՞թ է իրավիճակը, երբ որևէ պայմանավորվածության ձեռք բերումից հետո սկսում ես գիտակցել, որ այն սրտովդ չէ, կամ ձեռնտու չէ, կամ էլ կարող էիր շատ ավելի շահավետ համաձայնություն ձեռք բերել։ Բանակցություններ վարելու հմտությունն անընդհատ զարգացնելու, նոր գործիքներով համալրելու կարիք ունի։
Բանակցությունների վարման թրեյնինգի ժամանակ սովորելու ենք քաղել առավելագույնը ցանկացած բանակցային գործընթացից։
Ու՞մ համար է այս թրեյնինգը
- Գործարարների, ովքեր հաճախ են գործընկերների հետ բանակցությունների առիթ ունենում
- Ղեկավարների, ովքեր ամեն օր բանակցությունների մեջ են թե՛ իրենց ենթակաների, թե՛ հաճախորդների հետ
- Այն մասնագետների, ում աշխատանքը ենթադրում է անընդհատ բանակցային պրոցես
- Այն մարդկանց, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց այս հմտությունը, կատարելագործել այն, կամ, ինչու չէ, կիսվել իրենց փորձով մյուսների հետ
Թրեյնինգի բովանդակությունը․
Օր 1․Ի՞նչ է բանակցությունը և բանակցային գործընթացը։ Բանակցությունների կառուցվածքը և փուլերը։ Բանակցություններին մոտեցումները։ Ինչպե՞ս նախապատրաստվել բանակցություններին։
Օր 2․ Հոգեբանական նախապատրաստվածություն․ ճանաչում ենք դիմացինին։ Բանակցություններին սկզբունքային մոտեցումը։ Գնի, փաթեթի շուրջ բանակցություններ, զիջումների մասին։ Դերային խաղ․ բանակցում են մասնակիցները։
Օր 3․ Ի՞նչ անել, երբ դիմացինդ ուժեղ է, չի խաղում կանոններով կամ կիրառում է "կեղտոտ" հնարքներ։ Դիրքային ճնշում․ ինչպես անել, ինչպես խուսափել։ Տարածված, բայց աշխատող գործիքներ։ Հոգեբանական ճնշում։ Դերային խաղ․ բանակցում են մասնակիցները։
Օր 4․ Չտարածված և անվրեպ աշխատող գործիքներ։ Դերային խաղ․ բանակցում են մասնակիցները։
Օր 5-6․ Գործնական աշխատանքի օր․ Ընտրում ենք բանակցային սցենարներ, բաժանվում ենք բանակցային կողմերի, մոդելավորում ենք իրավիճակը և խաղում ենք բանակցությունները, քննարկում ենք, վերլուծում ենք։ Այդպես մի քանի շրջան
Ո՞վ է վարելու
Թրեյնինգը վարում է Հայկ Մարգարյանը
+ BP Develupment թրեյնինգ կենտրոնի հիմնադիր և ղեկավար
+ Ղեկավարման, բանակցություններ և վաճառքի թրեյներ
+ Բիզնեսի կառավարման մասնագետ
+ Կառավարման խորհրդատու
+ Ղեկավարման և ղեկավարների անձնային զարգացման քոուչ
Թրեյնինգն ունի 100 % երաշխիք։ Եթե Դուք մասնակցեք թրեյնինգին ու որոշեք, որ այն Ձեր սպասելիքները չարդարացրեց, ապա մենք կվերադարձնենք Ձեր գումարը։
Թրեյնինգի արժեքներն ըստ փաթեթների
(VIP) Մասնակցություն բոլոր օրերին
Մասնակցության հավաստագիր
Գրականություն
Այլ թրեյնինգների մասնակցության հատուկ առաջարկ
Անհատական մեկ իրական բանակցության միասին
նախապատրաստում (Արժեք՝ 39,900)
(Բիզնես) Մասնակցություն բոլոր օրերին
Մասնակցության հավաստագիր
Գրականություն
Այլ թրեյնինգների մասնակցության հատուկ առաջարկ (Արժեք՝ 29,900)
(Ստանդարտ) Մասնակցություն բոլոր օրերին
Մասնակցության հավաստագիր (Արժեք՝ 25,900)