«Տիեզերքը» նորից ՏաՏայում
Մենք կարոտել ենք «Տիեզերք» խմբին եւ վստահ ենք, որ նրանց հանդիպելու առիթ ունեցողները նույնպես մեծ հաճույքով նորից կվայելեն աղջիկների կատարումները: Մայիսի 1-ին հենց նրանց օգնությամբ ենք տոնական տրամադրություն ստեղծելու:
«Տիեզերք» բենդի անդամները` Լուսինեն, Էլիզան ու Աստան, հանդես են գալիս կոմիտասյան մշակումներով իրենց իսկ գործիքների կենդանի կատարմամբ` ֆլեյտա, դաշնամուր, կիթառ եւ ջութակ: Նրանք նաեւ սեփական մշակմամաբ են մատուցում բոլորիս ծանոթ ու սիրելի մի շարք ստեղծագործություններ: Երաժշտությանը զուգահեռ երեխաները հնարավորություն կունենան խաղալ, որոշ երգերի դեպքում ծափերով կմիանան կատարողներին:
Համերգ-հանդիպումը նախատեսված է 0-12 տարեկան երեխաների համար իրենց մայրիկների կամ նաեւ հայրիկների/տատիկների հետ միասին: Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է: Մեծահասակների համար մուտքն արժե 2000դրամ, իսկ երեխաների համար` 1000: Մինչեւ 1 տարեկանների մուտքն անվճար է: Եթե երեխան մասնակցում է առանց ծնողի, մուտքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարսանիք թիկունքում
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը` 3000-6000 դրամ:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։