«Կոալա» հղի կանանց և մանուկների փառատոն
«Ինդիգո» մանկական ակումբը «ՓիԷս» փրոդաքշնի հետ համատեղ կազմակերպում է «Կոալա» հղի կանանց և մանուկների առաջին փառատոնը, որը տեղի կունենա ս.թ. հունիսի 18-19-ին, ժամը՝ 10:00-20:00, ՀՀ նկարիչների միության շենքում (Երևան, Աբովյան 16):
Փառատոնի նպատակն է աջակցել ապագա մայրիկներին և երիտասարդ ծնողներին գտնել առաջնային հարցերի լուծումներ ընտանիքի պլանավորման, երեխայի ծննդի և դաստիարակության վերաբերյալ:
Փառատոնն ուղղված է հղի կանանց, երիտասարդ զույգերին, նորաթուխ ծնողները, ապագա մայրիկներին և հայրիկներին, երեխաներին, ոլորտի մասնագետներին և բոլոր հետաքրքրվող անձանց:
Փառատոնի ընթացքում կազմակերպություններն ու անհատները ցուցահանդես-վաճառքի կներկայացնեն երեխաների և հղի կանանց համար նախատեսված ապրանքներ և ծառայություններ, որի շնորհիվ վերջիններիս կյանքը դառնում է առավել հարմարավետ և անվտանգ:
Ծնողներին կընձեռնվի բացառիկ հնարավություն ստանալ խորհրդատվութուն մանկաբարձության/մանկաբուժության, սննդաբանության, ատամնաբուժության, հոգեբանության և այլ բնագավառների առաջատար մասնագետներից, մասնակցել նորածնի առաջնային խնամքի, հիգիենայի պահպանման վերաբերյալ և հղիների յոգայի վարպետության դասի, լսել պորտալարի միջոցով ցողունային բջիջների պահպանման, ճիշտ սնվելու և կերակրելու, երեխայի դաստիարակման նրբությունների, խոսքի զարգացման և այլ կարևոր թեմաների մասին: Ընտանիքի բոլոր անդամները կարող են մասնակցել ամբողջ օրվա ընթացքում անցկացվող մրցույթների, ֆոտոսեսիաների, վարպետության դասերի և կատարել շահավետ գնումներ տեղում:
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-25000 դրամ
Urvakan Festival 2022
1ST RELEASE։ 19.000 AMD 2ND RELEASE: 29.000 AMD FINAL RELEASE: 39.000 AMD
Արկադի Դումիկյան
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)