Կինոդիտում. Շաբաթ Երեկոյի Տենդը
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մայիսի 5-ին՝ ժամը 19։30-ին հրավիրում ենք բոլորին ճամփորդել ԷՕՆի հետ դեպի 20-րդ դարի նշանակալից ժամանակաշրջաններից մեկը՝ 70-ականների դիսկոն: Միասին դիտելու ենք շատ-շատ հայտնի մի ֆիլմ՝ «Շաբաթ Երեկոյի Տենդը», որի գլխավոր դերակատարն է երիտասարդ Ջոն Տրավոլտան։
Սովորական աշխատավոր երիտասարդն ապրում է Բրուկլինում, ամբողջ շաբաթ՝ առավոտից երեկո ջանասիրաբար աշխատում է՝ հետևելով վարքի և շփման ընդունված կանոններին: Եվ այս ամենը հանուն նրա, որ շաբաթ երեկոյան, ինչպես միշտ, մասնակցի ամենասպասված դիսկո երեկույթին իր սիրելի աղջկա հետ և ինքնամոռաց պարի մինչև ուշաթափություն...
Տևողություն՝ 118 րոպե
Լեզու՝ անգլերեն, ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն, անգլերեն ենթագրերով:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ սուրճ, թեյ, քաղցրավենիք և փոփ-քորն):
Saturday Night Fever (1977) Trailer
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
2022 միստերիա հիստերիա
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը 1500-ից 8000 դրամ, տևողությունը 1 ժամ 20 րոպե