«Հանդիպում նկարիչ Մինաս Հալաջյանի հետ»
«Արվեստի ուժը սեփական լեզվով խոսելն է: Արվեստագետը պետքէ ի վիճակի լինի ստեղծել այդ հաղորդակցման յուր ձևը»:
Մինաս Հալաջյան
Մայիսի 10-ին՝ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում ամերիկահայ նկարիչ Մինաս Հալաջյանի հետ:
Մինաս Հալաջյանը նկարում է յուղաներկով և գրաֆիկաներ:
Նրա գրաֆիկական գծագրությունների շարքը, որը կոչվում է «Մագնիսական ծաղիկներ», տարբեր ոճերի, ազդեցությունների և տարրերի խառնուրդ է:
Իր ամերիկյան վերածննդի նկարները արտացոլում են ներգաղթյալների կյանքը:
Յուրաքանչյուր նկար, որն ունի դատարկ տարածք, արտահայտում է կարոտ, ինչ-որ վայրից հիշողություններ, պատմություններ, մշակույթ, կարոտի ուժգնություն և ոգու խզում:
Նրա նկարների մեծ մասն արվել են մասնավոր կոլեկցիոներների համար, ինչպես նաև դերասան Ջիմ Քերիի համար:
Մինաս Հալաջյանը ծնվել է 1981թ. նոյեմբերի 5-ին Երևանում՝արվեստագետ Սամուել Հալաջյանի ընտանիքում:
1992-1996թթ. Սովորել է Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցում:
1996-98 թթ. Թերլեմեզյան գեղարվեստի քոլեջում, իսկ 1998-2002թթ. Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայում:
Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների և ունեցել ութ անհատական ցուցահանդես:
«Ես դեռ հիշում եմ իմ առաջին հանդիպման կախարդանքը վրձնի սև մոլբերտիս հետ:
Ես ինձ համարում եմ բոլոր մարդկանցից ամենահաջողակը, քանի որ ինձ շնորհ է տրված և ես ապրում և ստեղծագործում եմ արվեստի աստվածայնության գնահատմամբ»:
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: