Մանիպուլյացիա : Ինչպես բացահայտել և պաշտպանվել
Մանիպուլյացիան վարքագիծ է ուղղված այլ անհատի վարքագծի փոփոխությանը։ Մանիպուլյատորները ստիպում են իրենց «զոհերին», որ որոշումը կայացնեն հենց այդ պահին՝ հավատացնելով, որ հետո ուշ կլինի։ Նրանք օգտվում են զոհի նախանձի, ժլատության զգացմունքներից և ասում են, որ իր մրցակիցներն ավելի առաջ են իրենից կամ, որ մի՞թե նա այնքան աղքատ է, որ գումար չունի տրամադրելու այս կամ այն բանին։ Մանիպուլյատորները զոհի համար այնպիսի չափորոշիչներ են սահմանում, որից հետո իրենց առաջարկածը չնչին մի բան է թվում։ Մանիպուլյատորների նման վարքագծի օրինակները կարելի է անվերջ թվարկել:
Մանիպուլյացիան կարող է կիրառվել տարբեր ոլորտներում` ընտանիքում, բիզնեսում, աշխատանքային կամ ընկերական կոլեկտիվում, հասարակական կյանքում, ԶԼՄ-ներում:
Դասընթացի առաջին մասում ծանոթանալու ենք գոյություն ունեցող մանիպուլյացիաների տեսակներին և սովորելու ենք, թե ինչպես կարելի է դրանք բացահայտել: Իսկ երկրորդ մասում՝ սովորելու ենք, թե ինչպես արդյունավետորեն պաշտպանվել մանիպուլյացիաներից՝ թույլ չտալուվ ուրիշներին շահագործել մեզ:
Դասընթացի տևողությունը՝ 2-2.5 ժամ:
Մասնակցության արժեքը՝ 3000դր:
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել Ձեր տվյալներն այստեղ. http://goo.gl/forms/Lp52HL8p8r
Սովորե՜նք ապրել մեր համար և մեր իսկ օգտին...
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Գայանե
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ Մայիս ՝ 5000-15000դրամ: Հունիս՝ 5000-20000 դրամ
2022 միստերիա հիստերիա
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը 1500-ից 8000 դրամ, տևողությունը 1 ժամ 20 րոպե
«Երազ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ Մայիսի 20-ին՝ 5000դր.: Հունիսի 21-ին՝ 5000-8000դր.: