Առաջին բուժօգնության դասընթաց
«Աղետների կառավարման և հանրային իրազեկման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «ՕԼԻՄՊ» արշավական ակումբը կազմակերպում են «Առաջին բուժօգնություն» թեմայով դասընթաց:
Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից:
Դասընթացն իր մեջ ներառում է հետևյալ հիմնական թեմաները՝
- Արտակարգ իրավիճակներում վարքականոնների ուսուցում.
- Գիտակցության խանգարումներ.
- Վիրակապական նյութեր և վիրակապեր.
- Արնահոսություն.
- Վնասվածքներ (փափուկ հյուսվածքներ, ոսկրամկանային և այլն).
- Խայթոցներ և թունավորումներ.
- Տեղափոխում, և այլն:
Դասընթացը կանցկացվեն բժիշկների և առաջին բուժօգնության փորձառու մասնագետների կողմից:
Դասընթացի տևողությունը երեք շաբաթ է՝ գործնական պարապմունքները ներառյալ: Դասընթացները տեղի կունենան շաբաթական 3 անգամ, երեկոյան ժամերին` 2.5 ժամ տևողությամբ: Թեմաների ավարտից հետո՝ նախատեսվում են նաև գործնական բացօթյա պարապմունքներ:
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր:
Դասընթացի արժեքը կազմում է 20 000 ՀՀ դրամ, ուսանողների համար` 15 000: Գումարը ներառում է նաև սուրճի ընդմիջումներն ու դասընթացի նյութերը:
