Ֆինանսներ Ոչ - Ֆինանսիստներին
Դասընթացի բնութագիր՝ «Ֆինանսներ Ոչ-Ֆինանսիստներին» դասընթացը՝ կազմակերպված ADWISE Բիզնես և Իրավաբանական Խորհրդատվական Ընկերության կողմից, նպատակ է հետապնդում բացահայտել և լուսաբանել ֆինանսներն ու դրա մութ անկյունները ոչ-ֆինանսական բաժինների ղեկավարների, ձեռնարկատերերի, տնօրենների, մասնագետների և այլոց համար, ովքեր ֆինանսական մասնագետներ չեն, սակայն գործունեության ընթացքում առնչվում են մի շարք ֆինանսական եզրույթների, հաշվետվությունների և գործընթացների հետ:
Շատ հաճախ ֆինանսական տվյալներն ու քննարկումները Ձեզ թվում են տարօրինակ և անհասանելի, որի արդյունքում Դուք սկսում եք խուսափել այս կարևորագույն ոլորտի հետ առնչվելուց, որն իր հերթին հանգեցնում է մի շարք ուղղակի և անուղղակի խնդիրների կազմակերպության՝ Ձեր ենթակայության ներքո գործող ուղղությունների համար:
Այս դասընթացը կազատի Ձեզ թվերի վախից և Դուք կկարողանաք ֆինանսական տվյալները կիրառել Ձեր գործառույթների լավագույնս իրականացման համար:
Դասընթացի տևողություն՝
- 5 օր, օրական 3 ժամ
Դասընթացի վայր՝
- Էրեբունի Պլազա Բիզնես Կենտրոն
Դասընթացի լեզու՝
- հայերեն
