Կինոդիտում. Օուշենի 11 ընկերները
Սիրելի՛ ԷՕՆցիներ մի քանի շաբաթ առաջ Երևան էր ժամանել ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին: Մենք չհասցրինք մի լավ բամբասել այդ թեմայից, բայց կհասցնենք մայիսի 11-ին ժամը 19:30-ին` միասին դիտելով նրա ճանաչված ֆիլմերից մեկը՝ "Օուշենի 11 ընկերները": Գլխավոր դերերում՝ Ջորջ Քլունի, Բրեդ Փիթ, Մեթ Դեյմոն, Ջուլիա Ռոբերտս, Էնդի Գարսիա և էլի լիքը հայտնի աստղեր:
Բանտից ազատվելուց հազիվ թե 24 ժամ է անցնում, իսկ Դենի Օուշենն արդեն որոշում է կազմակերպել խաղատների ամենաբարդ կողոպուտը պատմության մեջ և պլանավորում գողանալ 160 մլն ԱՄՆ դոլար Լաս Վեգասի ամենահայտնի երեք խաղատներից, որոնք պատկանում են էլեգանտ, միևնույն ժամանակ դաժան գործարար Թերրի Բենեդիկտին: Վերջինս էլ ամեն կերպ փորձում է հրապուրել Օուշենի նախկին կնոջը՝ Թեսսին:
Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում Դենին հավաքում է 11 “մասնագետներից” բաղկացած թիմ, ովքեր կարող են ի կատար ածել այս հանդուգն գաղափարը:
Տևողություն՝ 116 րոպե
Լեզու՝ անգլերեն, ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն, անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ սուրճ, թեյ, քաղցրավենիք և փոփ-քորն):
