Այլ
Ազգային շունչն ու ոգին ԵՊՀ ՌԳԲ ֆակուլտետում
Մայիսի 9-ը Արցախյան ազատամարտում առաջին նշանակալից հաղթանակի՝ կարևոր ռազմավարական և պատմական լեռնաքաղաքի՝ Շուշիի ազատագրման օրն է:
Ի հիշատակ Շուշին ազատագրած հերոսների, ովքեր իրենց արյան գնով պահել են մեր սուրբ հողը, ի հիշատակ այն տղաների, ովքեր վերջին օրերին զոհվեցին՝ պահպանելով իրենց ժառանգած հայրենիքը, ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈւԽ-ն, շարունակելով արդեն ավանդույթ դարձած ազգագրական պարերի կատարումը Սպիտակ շենքի բակում, բոլորին սիրով հրավիրում է միանալու և միասին տոնելու մեր ազգի հաղթանակը:
Մայիսի 10-ին, ժամը 14:00-ին սպասում ենք բոլորիդ Մշո խըռ, Գյովընդ պարելու համար:
