Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդես
Սարգիս Մուրադյան պատկերասրահը սիրով հրավիրում է իր բոլոր այցելուներին Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսի բացմանը:
Կցուցադրվեն նկարչի տարբեր տարիների աշխատանքները՝ սկսած վաղ շրջանի գործերից մինչև ուշ շրջանը:
Կլինեն աշխատանքներ, որ առաջին անգամ կցուցադրվեն:
Նույնիսկ արդեն ծանոթ նկարները հաճախ նորովի են ներկայանում արվեստասերին: Չէ որ ցուցահանդեսը միշտ տոն է, և տոն է ոչ միայն նրանց համար, ով սիրում ու կարոտում է Սիրավի նկարներն ու ամեն անգամ նորովի բացահայտում նրանց, այլ նաև տոն է հենց նկարների համար, որոնք իրենք էլ կարոտում են հանդիսատեսին: Եվ որոնք երկար ժամանակ Արվեստանոցում կողք կողքի շարված լինելուց հետո, ուզում են նորից «լույս աշխարհ» դուրս գալ, ներկայանալ մարդկանց, «շփվել» նրանց հետ:
Ցուցահանդեսը նվիրվում է Սիրավի հիշատակին:
Այս տարի մարտի 16-ին լրացավ Հենրիկ Սիրավյանի հիշատակի 15 տարին:
Արվեստի այս երկխոսությունը կշարունակվի և բաց կլինի մայիսի 13-ից հունիսի 15-ը:
Սիրով սպասում ենք:
Մուտքն ազատ է:
