«Տե՛ս Հայաստանը» Ֆոտոմրցույթ | "See Armenia” Photo Contest
Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ն ամփոփում է անցած տարի մեկնարկած «Տե՛ս Հայաստանը» խորագրով ֆոտոմրցույթը: Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի մշակույթը իր բազմազանությմաբ ու յուրօրինակ մարդկանց, անհատականությունների՝ ցուցադրելով դա, ինչպես լուսանկարների, այնպես էլ գրաֆիկ աշխատանքների տեսքով: Ցուցահանդեսին, որը կամփոփի ֆոտոմրցույթը, կցուցադրվեն աշխատանքներ, որոնք կամբողջացնեն հայ մարդու էությունն ու տեսակը:
Հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն ՝
• 700 օրինակ բացիկներ թողարկելու հնարավորություն, որոնք մասնավորապես կներկայացվեն տարբեր արտասահմանյան այցելությունների ժամանակ և ոչ միայն: Դրանք կօգնեն ըստ արժանվույնս ներկայացնել Հայաստանը և ճանաչում կբերեն հեղինակին:
• Հաղթող լուսանկարի հեղինակին կտրվի նախապատվություն և հնարավորություն մասնակցելու ՀԱԵ-ն միջազգային ծրագրերից որևէ մեկին:
Ցուցահանդեսը տեղի կունենա Երևան քաղաքում՝ բաց երկնքի տակ։ Ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա Մաշտոցի պուրակում (Միսաք Մանուշյանի անվան պուրակ), մայիսի 14-ին, ժամը 14:00-ին:
