Յոգայի դասընթաց Pokhvir.am-ի հետ
Ալարկո՞տ ես ու ժամանակ չունե՞ս ամեն օր սպորտով զբաղվելու համար: Այս միջոցառումը հենց քե՛զ համար է:
Եթե ցանկանում ես
- ձեռք բերել ընկերներ, ում հետ միասին կարող ես սկսել նոր ապրելակերպ, ԱՌՈ՛ՂՋ ապրելակերպ
- մասնակցել կանանց առողջության հեղափոխությանը Հայաստանում
- շփվել նույն խնդրով մտահոգված ակտիվ կանանց և աղջիկների հետ
- դառնալ նոր ձևավորվող համայնքի անդամ
ապա շտապիր միանալ մեզ՝ մեր յոգայի առաջին դասընթացին՝ Թումոյի այգում:
Pokhvir.am-ի մասին՝
http://pokhvir.am/
Pokhvir.am-ը հայուհիների համար առողջապահության և ֆիտնեսի ոլորտում մեծ նպատակներ ունի:
Մենք վերրբեռնում ենք հոդվածներ, որոնք վերաբերում են առողջ ապրելակերպին, անվտանգ սննդին, եւ երջանիկ լինելուն: Մեր նպատակը ապրելակերպի փոփոխությունն է:
Եկեք միասին սկսենք հայուհիների առողջապահական հեղափոխությունը: Միացե՛ք մեզ յոգայի պարապունքներին այգում և Երևանի վազքուղիներում: Եկեք պարենք, բռնցքամարտով զբաղվենք, եւ սովորենք ճիշտ ուտել և ապրել:
