Քանոնի համերգ նվիրված Խաչատուր Ավետիսյանի 90-ամյակին
Մենակատար՝
Սոնա Գրիգորյան, քանոն
Մայիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի VI դասարանի աշակերտուհի, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, քանոնահար Սոնա Գրիգորյանի մենահամերգը:
Համերգը նվիրվում է կոմպոզիտոր, քանոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի 90-ամյակին:
Ծրագրում՝
Կոմիտաս
Ծովինար Հովհաննիսյան - Էքսպրոմտ
Մանվել Բեգլարյան - Կոնցերտինո
Ա. Դյուրան - Վալս, փոխադրումը քանոնի համար՝ Անժելա Աթաբեկյանի
Խաչատուր Ավետիսյան - Էքսպրոմտ
Գրիգոր Նարեկացի - Հավուն-հավուն
Ռոբերտ Մավիսակալյան - Հարազատ մեղեդիներ
Խաչատուր Ավետիսյան - Անընդհատ շարժում
Ռուսական ժողովրդական մեղեդիներ - մշակումը և փոխադրումը՝ Անժելա Աթաբեկյանի
Նիկոլո Պագանինի - Վարիացիաներ «Վենետիկյան դիմակահանդեսի» թեմայով
Ծովինար Հովհաննիսյան - Կոնցերտ քանոնի համար № 1
Դասատու՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Անժելա Երվանդի Աթաբեկյան:
Մուտքն ազատ է:
