Վարպետաց դաս և հանդիպում Կարեն Հակոբյանի հետ
Երիտասարդ դաշնակահարներին եզակի հնարավորություն «Նարեկացի» արվեստի միության կողմից:
Միայն մեկ օր միայն ՆԱՄ-ում ամերիկահայ դաշնակահար, կոմպոզիտոր Կարեն Հակոբյանը ելույթ կունենա և կանցկացնի վարպետաց դաս:
Մայիսի 17-ին՝ ժամը 18:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունը երիտասարդ դաշնակահարներին եզակի հնարավորություն է ընձեռում մասնակցելու ամերիկահայ դաշնակահար, կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի վարպետաց դասին:
Աշխարհի տարբեր բեմերում և սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես եկած, բազմաթիվ միջազգային մրցույթների մասնակից և դափնեկիր Կարեն Հակոբյանը ներկա դաշնակահարների հետ կկիսվի իր դեռևս երիտասարդ, սակայն բավականին հետաքրքիր ու հարուստ փորձով:
Նա բաց դասի մասնակիցներին կփոխանցի իր մասնագիտական մոտեցումն ու սեփական հայացքը դաշնամուրային կատարման վերաբերյալ:
Վարպետաց դասին մասնակցել ցանկացողները կարող են ներկայանալ առանց տարիքային սահմանափակման՝ պատրաստած ունենալով առնվազն 2, ոճով իրարից տարբերվող ստեղծագործություններ:
Բաց մի թողեք մասնագիտական ինքնազարգացման այս լավ հնարավորությունը:
Վարպետաց դասից հետո իր մի քանի կատարումներով ելույթ կունենա Կարեն Հակոբյանը:
Մուտքն ազատ է:
