Այլ
Ցուցահանդեսի բացում՝ «Երկնային զբոսանք»
Մայիսի 16-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հայկ Ակունյանի «Երկնային զբոսանք» ցուցահանդեսի բացումը, որը կուղղորդվի կիթառի նվագակցությամբ:
Կներկայացվեն հեղինակի՝ ջրաներկով և թանաքով արված գեղանկարները: Նկարիչը նպատակ ունի հիմնվելով մարդկային երևակայության և ապրումների վրա՝ դիտորդի մոտ թարմացնել որոշակի զգացմունքները, որոնք են սերը և հիացմունքը մեզ շրջապատող աշխարհի, բնության երևույթների և մարդ էակի նկատմամբ:
Նկարների չափսերը չեն գերազանցում A4 ֆորմատը:
Ներկայացվող երաժշտությունը բաղկացած է 3 մասից՝ «Երկնային զբոսանք» ընդհանուր անվամբ.
1. «Ծովի ափին»
2. «Երկնային զբոսանք»
3. «Երեկո»
Մուտքն ազատ է:
