Այլ
Կանայք կոտրում են կարծրատիպերը
«Հայ Առաջադեմ Երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը՝ «AIESEC in Armenia» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, մայիսի 19-ին կանցկացնի համաժողով՝ «Կանայք կոտրում են կարծրատիպերը» խորագրով։ Համաժողովի նպատակն է երիտասարդներին և երիտասարդական կազմակերպություններին ներգրավել կանանց աշխատանքային իրավունքի վերաբերյալ հանրային քննարկումներին և բացահայտել հասարակական երկխոսության գործիքների կիրառման հնարավորությունները՝ Հայաստանում կանանց նկատմամբ առկա խտրական վերաբերմունքի դեմ արդյունավետ պայքարելու համար:
Համաժողովին կներկայացվի «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» հասարակական կազմակերպության կամավորների պատրաստած տեսահոլովակը:
Մուտքն ազատ է:
