Սկսնակների գերմաներեն ակումբ
Ինչո՞ւ չսովորել գերմաներեն: Գերմաներենը գեղեցիկ, հեռանկարային ու խիստ ճկուն լեզու է, որը հնարավորություն է տալիս արտահայտել շատ նուրբ իմաստներ, օրինակ՝ siegessicher «վստահ հաղթանակում», weichgewöhnt «փափկությանը սովոր, գիրգ» և այլն:
Գերմաներեն խոսում է 100 միլիոնից ավել մարդ աշխարհում, այս լեզվով են ստեղծել իրենց աշխատությունները Գյոթեն, Նիցշեն, Շիլերը, Գրիմ եղբայրներն ու Աննա Ֆրանկը: Ավելին՝ գերմաներենի իմացությունը հնարավորություն է տալիս նորովի նայել մի շարք լեզուների, այդ թվում՝ անգլերենին:
Հետաքրքրեցի՞նք Ձեզ: Համեցե՛ք սկսնակների համար նախատեսված գերմաներենի դասերի մեր նոր շարքին: Ակումբը կվարի ԵՊԼՀ շրջանավարտ, գերմաներենի մասնագետ Վահան Մելքոնյանը, որն արդեն 10 տարուց ավել է, ինչ զբաղվում է լեզվով:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ սուրճ, թեյ, քաղցրեղեն)
