Ցուցահանդես «Մեկ երկնքի տակ»․ Աննա Կրճացյան
Մայիսի 17-ին՝ ժամը 17։00-ին, Լոֆթում տեղի կունենա Աննա Կրճացյանի «Մեկ երկնքի տակ» խորագրով ցուցահանդեսի բացումը։
Աշխատանքների հիմքը ստվարաթուղթն է: Հեղինակը նկարել է կավճամատիտներով, գրիչով, ինչպես նաև օգտագործելով այլ տեխնիկա:
Ցուցահանդեսի բացմանը կարող եք մասնակցել՝ օգտվելով Լոֆթի րոպեավճարային համակարգից՝ 1 րոպեն՝ 10 դրամ մեկ անձի համար։
———————————————————————————
Աննա Կրճացյանը 19 տարեկան է, սովորում է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում` գեղանկարչություն բաժնում: Ներկայացնում է հոլանդական բնապատկերների ու քաղաքային տեսարանների գեղանկարչական և գրաֆիկական շարք : Շարքի միջոցով Աննան փորձել է փոխանցել հոլանդական շունչն ու սառնությունը, անձրևոտ տրամադրությունը և յուրահատուկ մշակույթ ունեցող երկրի առանձնահատկությունները: Լինելով հայ ստեղծագործող՝ փորձել է ընդհանուր պատկերի մեջ ինչ-որ չափով փոխանցել նաև կարոտը դեպի հայրենի հողը՝ զգացմունքային կույտը զետեղելով «Մեկ երկնքի տակ» գաղափարախոսության մեջ։
