Ցուցահանդես
Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդես
Ժամանակակից արվեստի թանգարանը հրավիրում է Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսին: Ներկայացված են լինելու նկարչուհու վերջին տարիների աշխատանքները:
Նազիկ Ասլանյանը կյանքի փիլիսոփայության էությունը փնտրում է բնության մասնիկներում, որոնք վերակերպվում են գեղանկարչական շարքերի՝ "Ծառ", "Ծաղիկ", "Արև", "Բնապատկեր", "Իրականություն":
Ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 5-ը:
Ցուցահանդեսի առիթով տպվել է պատկերագիրք:
