Համերգ
Zulal A Cappella Folk Trio in Armenia
Հուլիսի 16-ին և 17-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի կամերային երաժշտության տանը տեղի կունենա Զուլալ Ակապելլա տրիոյի առաջին համերգը Հայաստանում:
Կհնչեն հայկական ֆոլկ երաժշտության սիրված կենդանի կատարումներ նոր և ինքնատիպ մատուցմամբ:
Տրիոն ելույթ Է ունեցել այնպիսի հայտնի բեմերում, ինչպիսիք են ՝Գեթթի թանգարանը, Քարնեգի հոլը, Քենեդի կենտրոնի «Millennium» բեմը, Բերկլիի երաժշտական քոլեջը և Նյու Յորքի «Symphony Space»-ը:
Միացեք մեզ՝ վայելելու հաճելի երաժշտական երեկո ԱՄՆ-ից ժամանած այս հրաշալի տրիոյի հետ:
Տոմսերի արժեքը` 2000, 3000, 4000, 5000, 6000 դրամ:
