Եվրոպայի օր. Տոնական համերգ
Տոնի՛ր Եվրոպայի օրը մեզ հետ: Հունիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, արի՛ միասին վայելելու Ազատության հրապարակում կայանալիք բացօթյա տոնական համերգը, որով կեզրափակվեն Եվրոպայի օրվան նվիրված այս տարվա միջոցառումները: Հրավիրված են այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Լարա Թեյլորը, Մանուել Գալեյը և այլք:
Լարա Թեյլորը իսպանացի փոփ երգչուհի է: Նա ունի էլեկտրոնային ուրույն երաժշտական ոճ, որը համախմբում է դափսթեփն ու մեյնսթրիմը: Լարան երաժշտական շատ մրցույթների հաղթող է: Նա ելույթ է ունեցել Նելլի Ֆուրտադոյի, Պիտբուլի, Ավիչիի և այլոց հետ:
Մանուել Գալեյը իսպանացի հայտնի դիջեյ է: Նրա գլխավոր հիթերից է եղել Machine-ը, որի ստեղծմանն աջակցել են հայտնի Բոբ Սինքլերն ու Խոակիմ Գարոդը: Մանուելը համատեղ համերգներ է ունեցել համաշխարհային այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Դոն Դիաբլոն, Թույամոն, Մայքլ Կալֆանը և իսպանացի հայտնի արտիստներ Բրայան Քրոսը, Դեւիդ Տորթը, Խուանիո Մարտինը:
Կհանդիպենք հունիսի 5-ին` Ազատության հրապարակում:
