Սատարենք սիրիահայ գործարարներին
Սիրիահայերի արտադրանքի ցուցահանդես, աջակից ծրագրերի ներկայացում, դասընթացներ, խորհրդաժողով։
Միասին աջակցենք սիրիահայ գործարարներին, օգտվենք նրանց ծառայություններից, գնենք նրանց արտադրանքը: Բարեկեցիկ կյանքով ապրելիս թե կարիքի մեջ՝ նրանք միշտ օգնել են հայրենիքին, օգնել են մեզ։ Հերթը մերն է:
Այցելեք սիրիահայերի ապրանքների և ծառայությունների ցուցադրությանը Երևան Էքսպոյում, իմացեք՝ ինչ են արտադրում մեր հայրենակիցները, նպաստեք հայրենիքում մնալու նրանց որոշմանը: Մայիսի 19-22-ը Մերգելյան ինստիտուտի շենքում Երևան Էքսպոյի դռները կբացվեն սիրիահայերի և նրանց խնդիրներն ուշադրության կենտրոնում պահող մարդկանց առջև: Անչափ գունեղ, հետաքրքիր և օգտակար տոնավաճառ-ցուցադրություն-քննարկումների եռօրյակ է սպասվում: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին զանգվածային ներգաղթն է տեղի ունեցել:
Աջակցենք մեր եղբայրներին ու քույրերին, օգնենք ոտքի կանգնել սիրիահայ ընտանիքներին, ուր մեծանում են վաղվա մեր գիտնականները, բարերարները, զինվորներն ու արվեստագետները:
Բոլորին խնդրում եմ տարածել այս գրությունը, նաև՝ լրատվամիջոցներին։
Գրանցվեք կայքում՝ www.syrarbi.am
