Նվիրիր լուսանկար` ստացիր անվճար խմիչք
Նենց լավ ակցիա ա: Եկեք 5 հոգով, բերեք 20 լուսանկար ու անվճար հարբեք:)
Հիմա ավելի մանրամասն.
Ուրեմն մի ամսից ուզում ենք մի քիչ վերանորոգենք մեր տունիկը:) Ու~... Ուզում ենք մի հատ պատ լինի, որտեղ հավաքված լինեն հետաքրքիր կամ թեկուզ` ոչ այնքան հետաքրքիր լուսանկարներ` արված Ֆիքշնում: Գիտենք` որ խնդրենք, հենց էնպես էլ կբերեք, տո որ շատ ուզենք` մենք էլ լիքը ունենք, կտպենք, բա~յց...
Ուզում ենք, որ ձեր նկարը ձեր ընտրությամբ լինի:) Ու կակռազ լավ առիթ ա` նաև հյուրասիրելու:)
Կանոնները պարզ են.
Յուրաքանչյուր ոք, ով կբերի Ֆիքշնում արված ստանդարտ չափի գունավոր լուսանկար` տպված ֆոտոթղթի վրա, ու ցույց տա իրեն, շանս ունի ստանալու անվճար "պտուտակահան":) Նկարների քանակն անսահմանափակ ա: Միակ պայմանն էն ա, որ Վահագը ընտրի որոնք ուզում ա (պատի դիզայներն ինքն ա): Ինչքան ընտրեց` էդքան պտուտակահան ձերն ա, լրիվ անվճար:) Ընտրված նկարները վերանորոգումից հետո տեղ կգտնեն Ֆիքշնի պատվո պատին:)
Ամսի 20-ից սկսած մի շաբաթ ամեն օր դա կարա կրկնվի:)
