Ցուցահանդես
Ցուցահանդեսի բացում ՆԱՄ-ում
«Գեղեցիկ ապրելու իմաստը գեղեցիկին ասպետորեն ծառայելու մեջ է» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսով հանդես կգա իր աշխատանքային փորձով հաճախ մամուլի ուշադրությունը գրաված և ինն անգամ ՀԽՍՀ ժող. կրթության նախարարության, մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի, արհմիության հանրապետական կոմիտեի պատվոգրերի և դիպլոմների արժանացած Էլիկո Դալլաքյանը:
Մայիսի 30-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ցուցահանդեսի բացում, որի նպատակն է հանրությանը ցույց տալ, թե ինչպես են վերածնվում բնության մասնիկները ստեղծագործական աշխատանքներում:
Ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 5-ը:
Մուտքն ազատ է:
