Թանգարանային գիշեր / 2016 / Museum Night
1936 թ. Փարիզից վերադառնալով Խորհրդային Միություն և հաստատվելով Երևանում՝ Երվանդ Քոչարը հայտնվեց ազգայինն անտեսող, բնաջնջող եղերական մի հասարակարգում:
Քոչարի երևանյան շրջանի ստեղծագործությունները նվիրված են հայ ժողովրդին՝ նրա էպիկական և հերոսական անցյալին, ներկային և ապագային: Նրա գլուխգործոցներից են «Սասունցի Դավիթ», «Վարդան Մամիկոնյան», «Կոմիտաս», «Կիբերնետիկայի մուսա», «Մելամաղձություն» քանդակները, «Պատերազմի արհավիրք», «Մեսրոպ Մաշտոց», «Սայաթ-Նովա», «Ոսկան վրդպտ Երևանցի», «Տիգրան Մեծ» նկարները, «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումները, գրողների և բանաստեղծների քանդակ և գեղանկար ստեղծագործությունների մի հրաշալի պատկերասրահ, «Էրեբունի - Երևան», «Առավոտ» տարածանկարները և այլն:
Երվանդ Քոչարն ազգային ինքնագիտակցության զարթոնքի նախակարապետներից էր, նրա ստեղծագործությունը մեծապես նպաստեց ազգային ինքնագիտակցության, պատմական հիշողության և ազգային ոգու վերածննդին ու պահպանմանը…
Մայիսի 21-ին մուտքն ազատ է:
